Նիգերիայի զինվորականները հայտնել են «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկին չեզոքացնելու մասին:

Վկայակոչելով Նիգերիայի բանակի բրիգադի գեներալ  Սանի Ուսմանին՝ AP-ն հայտնում է, որ  ահաբեկիչների առեւանգած 9 երեխաների փրկության գործողության ընթացքում հաջողվել է ծայրահեղականների մեծ խմբի վնասազերծել: Նրանց թվում է եղել հրամանատար Աբու Նազիրը, որը հետախուզվում էր: Նա նշել է, որ երեխաներին օգնություն է ցույց տրվում, որից հետո նրանք կտեղափոխվեն տարագիրների ճամբար: