ԱՄՆ-ում 2 ընկերություններ որոշել են դադարեցնել «Հուլիոս Կեսար» ներկայացման ֆինանսավորումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին գլխավոր հերոսի նմանության պատճառով: Ներկայացման մեկնաբանմամբ՝ հերոսները ժամանակակից նորաձեւության հանդերձանքով են: Ավելին՝ եզրափակիչ տեսարանում Կեսարին մահացու դանակահարված են հասցնում:
Delta Air Lines ընկերությունը եւ Bank of America-ն նման մեկնաբանությունը «լավ ճաշակին չհամապատասխանող» են համարել:
Delta Air Lines-ի հայտարարության մեջ նշված է, որ «քաղաքական դիրքորոշումից» անկախ նշված ներկայացման մեջ Հուլիոս Կեսարի կերպարը «ընկերության արժեքները չի արտացոլում». «Գեղարվեստական եւ ստեղծագործական բեմադրությունը հատել է լավ ճաշակի ստանդարտների սահմանագիծը»:
Bank of America-ն իր հերթին հայտարարել է, որ «Հուլիոս Կեսարին նման ձեւով ներկայացնելը սադրիչ եւ վիրավորական նպատակներ է հետապնդում»:
«Հուլիոս Կեսար» ներկայացումը սկսել են ցուցադրել մայիսի վերջից, կատակերգակ դերասանուհի Քեթի Գրիֆինի սկանդալից անմիջապես հետո, որը լուսանկարվել էր Թրամփի կտրված եւ արյունոտ գլխի մուլյաժի հետ:





























