Վաշինգտոնը չի ստորագրել կլիմայի փոփոխության եւ կայուն զարգացման ֆինանսավորման ծրագրերի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների հայտարարությունը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով  G7-ի բնապահպանության նախարարների հայտարարությունը:

Հայտարարությունը չստորագրելու ԱՄՆ որոշումը պայմանավորված է Կլիմայի մասին Փարիզի համաձայնագրից վերջերս երկրի դուրս գալով, որի համաձայն Վաշինգտոնը դադարեցնում է դրա հետ կապված բոլոր պարտավորությունները: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ Վաշինգտոնը միջազգային գործընկերների հետ կշարունակի համագործակցել՝ ելնելով ներքաղաքական առաջնահերթություններից, «պահպանելով ե՛ւ ուժեղ տնտեսությունը, ե՛ւ շրջակա առողջ միջավայրը»: