Գերմանիայում ահաբեկչական խմբավորմանն անդամակցության կասկածանքով չորս սիրիացու են ձերբակալել: Այս մասին հաղորդում է DW-ն:

Աղբյուրի համաձայն՝ ձերբակալված Մուսթաֆա Ք.-ին, Աբդուլլա Ք.-ին, Սուլթան Ք.-ին եւ Ահմեդ Ք.-ին մեղադրում են Սիրիայում «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման շարքերում պատերազմելու եւ զենքի վերահսկողության մասին օրենքը խախտելու մեջ:

Մուսթաֆա Ք.-ին եւ Սուլթան Ք.-ին նաեւ ռազմական հանցագործությունների մեջ են մեղադրում՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պաշտպանության ենթակա անձանց հետապնդումների եւ նրանց գույքը հափշտակելու համար: