Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մուսուլմանական 6 երկրների քաղաքացիների ԱՄՆ մուտքն արգելող հրամանի արգելափակման որոշումը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Դատարանը որոշել է, որ նախագահն իր իրավասությունները գերազանցել է՝ ստորագրելով «ԱՄՆ արտասահմանյան ահաբեկիչների մուտքից ազգին պաշտպանելու մասին» հրամանը: