Չեմպիոնների լիգայի Ռեալ-Այաքս խաղից հետո Ժոզե Մոուրինյոյի, Ռամոսի, Ալոնսոյի, Կասիլյասի եւ Դուդեկի նկատմամբ ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի սկսած հետաքննությունը զարմացրել է արքայական ակումբի ղեկավարությանը:

Ռեալի պաշտոնական կայքում տեղադրած հայտարարությունում ասվում է, որ եթե ՈւԵՖԱ-ի Կարգապահական կոմիտեն կարգապահական գործ է հարուցել եւ հետաքննություն է սկսել` նշանակում է խախտվել են կանոններ:

Ըստ ամենայնի Ռեալում վստահ են, որ գրված որեւէ կանոն չի խախտվել:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ում կասկած է հարուցել երեք րոպեում Ալոնսոյի եւ Ռամոսի ստացած կարմիր քարտերը` ժամանակը ձգձգելու համար: Շատերը վստահ են, որ դա արվել է Մոուրինյոյի հրահանգով` Օսերի հետ ոչ մի նշանակություն չունեցող հաջորդ հանդիպումը բաց թողնելու համար: Երկու ֆուտբոլիստները դեղին քարտ ունեին եւ հաջորդ խաղում եւս մեկ դեղին քարտ ստանալու դեպքում բաց կթողնեին փլեյ օֆի առաջին հանդիպումը, որի իրավունքը Ռեալն արդեն նվաճել է: Իսկ կարմիր քարտ ստանալուց հետո այդ դեղին քարտերը չեղյալ են համարվում: