Մեծ Բրիտանիայի քաղաքացիները սկսել են ավելի շատ դիմել Գերմանիայի քաղաքացիություն ստանալու համար, հայտնում է DW-ը։

Եվ այսպես, 2016-ին բավարարվել են Մեծ Բրիտանիայի հպատակների 2865 դիմումներ։ 2015-ի համեմատ՝ Գերմանիայում բրիտանական ծագումով բնիկացված քաղաքացիների թիվն աճել է 2200-ով, կամ էլ 361 տոկոսով։ Գերմանիայի քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող բրիտանացիների թվի աճը փորձագետները կապակցում են ԵՄ կազմից երկրի դուրս գալու հետ։

Միաժամանակ, Գերմանիայում նկատելիորեն նվազել է ծագումով թուրք քաղաքացիների թիվը, չնայած նրանք առաջվա պես կազմում են բնիկացված գերմանացիների ամենամեծաքանակ խումբը՝ 2016-ին բավարարվել է Թուրքիայի քաղաքացիների 16 300 դիմում։

Ընդհանուր առմամբ, Գերմանիայի քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվը 2016-ին ավելացել է 2․9 տոկոսով։