Ֆրանսիական Betrancourt տեքստիլագործական ընկերությունը պատրաստ է համազգեստ պատվիրել հայկական ընկերություններից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը;

Համազգեստի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները Երեւանում հանդիպել են  հայկական 5 կարի ֆաբրիկաների հետ։

Ֆրանսիացիները հայ գործընկերների հետ պայմանավորվել են տարեկան 200 համազգեստ գնելու մասին։ Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել 2 հայկական ձեռնարկությունների հետ։