ՆԱՏՕ-ն շահագրգռված է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման մեջ եւ աջակցում տվյալ ուղղությամբ քաղաքական բանակցություններին: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարոտւղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հասարակայնության ներկայացուցիչների հետ քննարկումների ընթացքում, հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով քննարկումների ադրբեջանցի մասնակցին:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների, այդ թվում՝ Ադրբեջանի առջեւ, սակայն ընդլայնման համար պետք է ձեռնարկվեն քայլեր ոչ միայն դաշինքի, այլեւ պոտենցիալ անդամների կողմից: