ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նոր առաջարկներ չեն ներկայացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին Բաքվում լրագրողներին հայտնել է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:

Հարցին, ունե­­՞ն արդյոք նոր առաջարկներ կողմերի համար, Ֆասիեն պատասխանել է, թե ամսնակցում են բանակցային գործընթացին արդեն 6 տարի. «Ձեզ հայտնի է որ երեք տարի առաջ մենք կողմերին առաջարկեցինք Մադրիդյան սկզբունքները, եւ այդ ժամանակից սկսած մենք աշխատում ենք այդ փաստաթղթի վրա՝ որ վերացնենք յուրահատուկ բարդությունները: Դրանք նոր առաջարկներ չեն»:

Ֆասիեն հրաժարվել է պատասխանել հարցին,թ ե ինչպիսին կլինի ԵԱՀԿ ՄԽ արձագանքը, եթե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվի մասնակցել Աստանայում կայանալիք գագաթնաժողովին: «Ես չեմ կարող հաստատել անգամ Ֆրանսիայի նախագահի ծրագրերը, ուր մանց պատասխանեմ հարցին՝ կմասնացի արդյո՞ք Հայաստանի նախագահը գագաթնաժողովին»,- ասել է Ֆասիեն՝ այդ հարցը հիպոթետիկ անվանելով: «Կյանքում եւ դիվանագիտության մեջ հիպոթեթիկ հարցերին պատասխանելն անհնար է»,- ասել է նա: