Ժամանակն է առաջ ընթանալ հակամարտության կարգավորման ուղով. ղարաբաղյան հակամարտությունը ներկայումս չի կարող սառեցված համարվել: Այդ մասին նոյեմբերի 26-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը:
«Ամեն տարի հակամարտության գոտում մոտ 20 մարդ է զոհվում, ներկայիս իրավիճակը որոշակի տնտեսական եւ քաղաքական ծախսեր է պահանջում»,- նկատել է նա:
Մեկնաբանելով հարցը, թե ինչպե՞ս է գնահատում Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը՝ Լենմարկերը նկատել է. «Անհրաժեշտ է հասկանալ, որ խաղաղ կարգավորումը խաղաղ կարգավորում է, առանց հրաձգությունների եւ ռազմական գործողությունների: Մինսկյան գործընթացը միտված է ռազմական գործողությունները կանխելուն»:
Նրա խոսքով, եվրոպացիները լուրջ չեն համարում ադրբեջանական առաջնորդի ռազմատենչ հայտարարությունները: «Իհարկե, պատերազմն աղետ կլինի, բայց չեմ կարծում, որ իարդարձությունների նման զարգացումը հնարավոր է»,- ասել է նա:




























