ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը, որը կատարում է երկրի կենտրոնական բանկի գործառույթները, բազային տոկոսադրույքը 1-ից 1․25 տոկոս է բարձրացրել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

 ԴՊՀ- ի կողմից դրույքների նախորդ բարձրացումը տեղի է ունեցել մարտին։ Ընդ որում ԴՊՀ-ն այն ժամանակ չէր ազդարարել ԱՄՆ-ում դրամավարկային քաաքականության կարգավորման տեմպերի արագացման մասին, իսկ մայիսին դրույքը նախկին մակարդակի վրա էր պահել։