Լիմասոլում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում այսօր, նոյեմբերի 26-ին գերազանց ելույթ ունեցավ կանանց Հայաստանի հավաքականի առաջատարներից Հռիփսիմե Խուրշուդյանը: Կանանց առաջնության վերջին քաշային կարգում` +75կգ Խուրշուդյանը ոսկե մեդալը նվաճեց երկամարտի 250 կգ արդյունքով: Պոկում վարժությունում Խուրշուդյանի արդյունքն է 110 կգ, հրում վարժությունում` 140 կգ: Երկրորդ տեղը գրաված հունգարացի Քրիստինա Մագաթին Խուրշուդյանը գերազանցեց 31 կգ: Մագաթի երկամարտի արդյունքն է 219 կգ:




























