Jaguar Land Rover ավտոմոբիլային կոնցեռնը ներկայացրել է հեծանիվների նոր մոդելներ, որոնք լրացնելու են գոյություն ունեցող հավաքածուն, հայտնում է Lenta-ն։

Ապրանքանիշի ներկայացուցիչների խոսքով, Six Fifty Series V մոդելը՝ այլումինից պատրաստված 20-դյույմանոց շրջանակով, հարմար է ակտիվ հանգստի սիրահարների համար։ Հեծանիվն ունի Tektro հիդրավլիկ սկավառակային արգելակներ ու 27․5 դյույմանոց անիվներ։

 Dynamic Pure հեծանիվը նախատեսված է սարերի վրա երթեւեկելու համար, կոմպլեկտի մեջ նախատեսված է նաեւ Schwalbe Rapid Rob 650B անվադողեր։ Եւս մեկ նորույթ է Dynamic Air-ը։

 Նոր հեծանիվներից բացի ապրանքանիշը նախատեսել է նաեւ սարքեր դրանց փոխադրման համար։