Գիտնականները պատմել են համացանցային ծանոթությունների կարեւոր թերության մասին։ Վիսկոնսին Մեդիսոն համալսարանի գիտնականների կազմակերպած փորձին մասնակցել են 152 ուսանողներ։ Կամավորները ծանոթացել են համացանցում։ Մասնագետները պարզել են, որ պոտենցիալ զուգընկերների մեծ քանակության պատճառով մարդը կարող է դժգոհ մնալ իր ընտրությունից, հայտնում է The Hindustan Times-ը։
Մասնակիցներին երկու խմբի են բաժանել։ Առաջին խումբը ընտրել է 24 պոտենցիալ զուգընկերներից, իսկ երկորրդը՝ 6։ Հետազոտողները պարզել են, որ առաջին խմբի ուսանողները մեկ շաբաթ հետո ավելի դժգոհ էին իրենց ընտրությունից ու ավելի հաճախ էին փոխում այն, քան երկրորդ խմբի կամավորները։
Ըստ գիտնականների՝ մեծ ընտրությունը մարդկանց ստիպում է մտածել բաց թողած հնարավորոթյունների մասին։ Այդուհանդերձ, մասնագետները համարում են, որ համացանցային ծանոթությունների առավելություններն ավելի շատ են, քան թերությունները։





























