Թուրքիայի Դիարբեքիր եւ Հաքքարի նահանգներում քուրդ զինյալների հետ բախման հետեւանքով թուրք զինվորականներ են սպանվել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ հունիսի 19-ի երեկոյան Դիարբեքիրի Լիջեի լեռնային հատվածներում թուրք զինվորականները գործողությունների ժամանակ բախվել են քուրդ զինյալների հետ, որի հետեւանքով սպամվել է մեկ զինվոր։

Միեւնույն ժամանակ Հաքքարի նահանգում մայրուղով անցնող թուրք զինվորականների շարասյան վրա քուրդ զինյալները հարձակում են իրականացրել, որտեղ եւս մեկ թուրք զինվորական է սպանվել։