UNILAD բրիտանական պարբերականը իր Facebook-ում հրապարակել է տեսահոլովակ, որում պատկերված է բերնյան զեննենհունդ տեսակի շան ու գերմանամկան առաջին հանդիպումը։ Մեծ շունը չի ցանկացել հոտոտել փոքր կենդանուն ու փորձել է մռութը հնարավորինս հեռացնել նրանից։

Իսկ կենդանիների տերերն այդ ընթացքում ծիծաղում են շան արձագանքի վրա։ Իրենց մեկնաբանություններում ոմանք նշում են, որ նման կատակները դաժան են, քանի որ կենդանին ակնհայտորեն չ ի ուզում շփվել գերմանամկան հետ, բայց մարդիկ նրան բառացիորեն ստիպում են դա անել, փոխանցում է Lenta-ն։