Հայաստանի բոլոր երեք նախագահները ոտնահարել են երկրի շահերն՝ ի օգուտ Ռուսաստանի։ Այս մասին հունիսի 21-ին ԱԺ-ում հայտնել է Արամ Սարգսյանը, ելույթ ունենալով 2017-2022 թթ․ Կառավարության գործունեության քննարկման ժամանակ։

Սարգսյանի խոսքով, առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը, համաձայնելով հանրապետությունում տեղակայել ռուսական ռազմակայան, ոչ միայն վարձակալության համար գումար չի վերցրել, այլեւ համաձայնել է, որ Հայաստանն ինքը հոգա այդ կայանը պահելու ծախսերը  (Արամ Սարգսյանը 2008-ի սուր ներքաղաքական հակամարտության ընթացքում ակտիվ աջակցել է այդ նույն Լեւոն Տեր- Պետրոսյանին- խմբ․)։

«Երկորրդ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, Ռուսաստանին է փոխանցել մի քանի ազգային ակտիվներ՝ պարտքի դիմաց։ Հայաստանը կատարել է իր պայմանագրային պարտավորությունները, բայց Ռուսաստանն էլ ուներ պարտավորություններ, որոնք չի կատարել։ Երրորդը՝ Սերժ Սարգսյանը, համաձայնել է «Գազպրոմի» հետ համաձայնագրին, որով հանրապետությունը մինչեւ 2043 թ. պարտավորվում է գազի ոլորտում չկնքել համաձայնագրեր, որոնք կարող են վնասել ընկերության շահերին  (փոխարենը հանրապետությունը գազ է ստանում ներռուսական գներով- խմբ․)։ Այդ դեպքում մենք կարող ենք հրաժեշտ տալ մեզ համար այդքան անհրաժեշտ նախագծերի, ինչպիսիք են Իրանից գազատարը, Արաքս գետի ՀԷԿ-ը ու մեր էներգետիկայի ու տնտեսության համար շատ այլ այլընտրանքներ»,- ասել է արեւմտամետ պատգամավորը։