ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը չի շտապում անդամագրվել Հանրապետական կուսակցությանը։ NEWS.am–ի հետ զրույցում այդ հարցին հակադարձել է հետեւյալ հարցադրմամբ. «Իսկ դրա անհրաժեշտությունը կա՞, ես էդ մասին չեմ էլ մտածել»։

Հարցին՝ սկզբունքայի՞ն հարց է իր համար անկուսակցական մնալը, պատգամավորը պատասխանեց. «Երբ առաջարկ լինի՝ կխոսենք»։

Կոստանյանն ասաց՝  չգիտի, թե ինչու մինչ օրս իրեն չի առաջարկվել  անդամագրվել կուսակցությանը. «Առաջարկ անողը ես չեմ,  ինչ իմանամ՝ ինչու չի արվել»։