Գերմանիայի կառավարությունը որոշել է հետաձգել աֆղան ներգաղթյալների արտաքսումը, որոնց մերժել է ապաստան տրամադրել։ Քաբուլում Գերմանիայի դեսպանատունը չի կարող անհրաժեշտ կերպով աջակցել հայրենիք վերադարձող աֆղանների ընդունելությանը՝ մայիսի 31-ին տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքների պատճառով։ Այս մասին շաբաթ, հունիսի 24-ին հաղորդում է գերմանական Spiegel պարբերականը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրին։

Նախկինում ենթադրվում էր, որ ներգաղթյալների ինքնաթիռը, որոնց Գերմանիան մերժել է ապաստան տրամադրել, հունիսի 28-ին Աֆղանստան կժամանի։ Այնուամենայնիվ, Գերմանիայի իշխանությունները մտադիր չեն հրաժարվել միգրանտներին արտահանձնելու գաղափարից եւ քաղաքական այդպիսի ռազմավարություն կվարեն։

Գերմանիայի ԱԳՆ-ն պաշտոնապես չի հաստատում միգրանտների չարթերային չվերթների չվացուցակը, որոնց մերժել է ապաստան տրամադրել՝ հնարավոր բողոքի ակցիաներից խուսափելու համար, որոնք կարող են խանգարել արտաքսմանը։ Բացի այդ, ներգաղթյալները կարող են փախչել՝ խուսափելով արտահանձնումից։