Ֆիլիպինցի զինվորականները զինյալների գրաված Մարավիում 8-ժամյա հրադադար են հայտարարել, որպեսզի տեղի բնակիչները հնարավորություն ունենան տոնել մահմեդական Ռամադանի պահքի ավարտը: Այս մասին հաղորդում է AP-ն:

Ֆիլիպինների ԶՈւ-ի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ռեստիտուտո Պադիլան հայտնել է, որ «մարդասիրական դադարը» կսկսի գործել կիրակի ժամը 06:00-ից, բայց անմիջապես կդադարեցվի, եթե զինյալները սպառնան խաղաղ բնակիչներին:

Նրա խոսքով՝ ժամանակավոր հրադադարը բարի կամքի դրսեւորում է եւ հարգանք մահմեդական բնակչության հանդեպ, հատկապես՝ Մարավիի մահմեդականների: