Բեռլինը պատրաստ է եթե ոչ ընդունել, ապա դիտարկել Մոսկվայի առաջարկները՝ ցամաքային տեղակայման միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի վերաբերյալ, հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը Կրասնոդարում մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Պայմանագիրը ցամաքային տեղակայման միջին հեռահարության հրթիռների մասին է, որոնք չպետք է տեղակայվեն Եվրոպայում։ Ես հաճախ եմ մտածում այն մասին, որ այսօր էլ մենք պետք է խոսենք զինաթափման մասին։ Եվ որոշակի քայլերի մասին։ Ես կարծում եմ, որ այս հարցում մենք համամիտ ենք ռուսական կողմի ու Սերգեյ Լավրովի հետ։ Եթե լինեն ռուսական կողմից առաջարկներ՝ ապա պետք չէ դրանց միշտ ամբողջությամբ աջակցել, բայց դրանք պետք է քննարկել ու սեփական առաջարկներով հանդես գալ»,- ասել է Գաբրիելը։





























