ՆԱՏՕ-ի անդամ երկրների պնախարարները համաձայնեցրել են նոր նպատակներ՝ դաշինքի մարտական ներուժի ամրապնդման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։

«Այսօր դաշնակիցները համաձայնեցրել են նոր նպատակներ, մենք որոշել ենք ապահովել ուժեղացում առանցքային ոլորտներում՝ ծանր սարքավորումներ, օդում վառելիքի լիցքավորում ու արագ տեղակայման պատրաստ ուժերի թվաքանակի աճ»,- ասել է Սթոլթենբերգը լրագրողներին նիստից հետո, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։