Կատարը պատրաստ է արաբական երկրների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել՝ ճգնաժամը քաղաքական ճանապարհով կարգավորելու համար։ Այս մասին հայտնել է Կատարի ԱԳՆ ղեկավար Մոհամադ բեն Աբդուրահման Ալ Թանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին ։
«Կատարը փորձում է վերջ տալ ներկա ճգնաժամին։ Կատարն ուզում է բանակցությունների սեղանի շուրջ նստել ներկա հարեւանների հետ, որպեսզի քննարկի տարածաշրջանային անվտանգության ու կայունության մասին բոլոր հարցերը»,- ասել է նա։
Կատարի ԱԳ նախարարը նշել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ իր բանակցությունների ընթացքում քննարկել է «հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարները»։
Նրա խոսքով Թիլերսոնը հայտնել է, որ Կատարի համար «բարդ է իրականացնել» արաբական երկրների ներկայացրած պահանջները։
Մուհամադ բեն Աբդուրահման Ալ Թանին շեշտել է, որ Դոհան ճգնաժամի կարգավորման համար այլ միջոց չի տեսնում «քաղաքական ուղուց բացի»։





























