ԱՄՆ-ն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայտնվել է գերիշխող վիճակում ու շահագրգռված չի եղել, որ տարածաշրջանում Թուրքիայի դերն ու դրությունը ավելի շատ ամրապնդվի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 30-ին հայտնել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն այսուհետ էլ որոշակի աստիճանի կշարունակի ճնշում է Թուրքիայի վրա։ «Դուք մի կարծեք, որ Իրաքյան Քուրդիստանի ձեւավորումը տեղի է ունենում առանց ԱՄՆ աջակցության։ Սա ակնհայտ փաստ է։ Բարզանին բացահայտ աջակցություն է վայելում ԱՄՆ-ի կողմից։ Եվ տվյալ դեպքում դա ուղղված է Թուրքիայի դեմ»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։
Սարգսյանի խոսքով, եթե Թուրքիան շարունակի տարածաշրջանում որպես «գերտերություն» դիրքորոշումների ամրապնդման իր քաղաքականությունը՝ դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների։ Բոլորը հոյակապ հասկանում են, թե ինչ քաղաքականություն է վարում Անկարան, ինչ նպատակներ է հետապնդում Թուրքիայի ղեկավարությունը։ «Դրա համար էլ բոլորը փորձում են զսպել այդ ախորժակը։ Թուրքիան հոյակապ հասկանում է, որ չի կարող պարզապես մարտական գործողություններ սկսել մեկ ուրիշ երկրի դեմ, քանի որ աշխարհը դա չի հասկանա»,- նշել է Դեմոկրատական կուսակցության նախագահը։





























