Ռուսստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ իր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է սիրիական ճգնաժամի կարգավորման առանցքային հարցերը՝ հաշվի առնելով բանակցությունները  Աստանայում, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Կայացել է Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Շարունակվում է սիրիական ճգնաժամի կարգավորման առանցքային հարցերի քննարկումը՝ հաշվի առնելով Աստանայում Սիրիայի հարցով հինգերորդ միջազգային հանդիպումը՝ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի հովանու ներքո, ասվում է հաղորդագրության մեջ։