Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ քննարկել է ռուս- ամերիկյան հարաբերությունների հեռանկարները, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։

«Կայացել է տեսակետների փոխանակություն ռուս-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ վիճակի ու հեռանկարների, տարածաշրջանային  որոշ հրատապ խնդիրների ու համաշխարհային զարգացման առանցքային միտումների մասին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ