Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է կհանդիպի իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ Համբուրգում «քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հունիսի 30-ին երեկոյան Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ, որի ընթացքում առաջնորդները քննարկել են սիրիական խնդիրը ու գալիք շփումները։

«Հնարավոր է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, արդյոք Պուտինը ծրագրում է Համբուրգում գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Էրդողանի հետ։