Ռուսաստանը հանդես է գալիս Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման դեմ։ Այս մասին այսօր, սեպտեմբերի 8-ին մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ «Այստեղ գոյություն չունի որևէ այլ լուծում, բացի բանակցայինից ու քաղաքական-դիվանագիտականից»,- հայտարարել է Լավրովը՝ ընդգծելով, որ խոսք պետք գնա «տարածաշրջանային համատեքստում համալիր լուծման մասին»։
«Թեհրանի վարքագծի որ կողմին էլ որ դա առնչվի, նրա մտադրությունների ձևավորման վրա դրսից ազգելու լավագույն միջոցը ոչ թե մեկուսացումն է, ոչ թե ուժի կիրառման սպառնալիքներն են, այլ լիամասշտաբ ներգրավումը համագործակցության մեջ»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ հարակից տարածաշրջանում եւ աշխարհում կայունության ու անվտանգության պահպանման հարցում ընդհանուր առմամբ էական արդյունքների կարելի է հասնել միայն նման ձեւով։
Ըստ նրա, Իրանի մասնակցությունը «Եվրոպայի էներգետիկ գործերում» կարող է ընձեռել «իրերին առավել պատասխանատու եւ համալիր հայացքով նայելու» հնարավորություն"։
«Պատմությունը, այդ թվում եւ վերջերս կատարվածը, ցույց է տալիս, որ իրավական դաշտի ցանկացած խզում հղի է անկանխատեսելի, հաճախ աղետալի հետևանքներով, որոնք խեղաթյուրում են ներքին զարգացման գործընթացը եւ հետ են մղում հեղափոխական շարժումների առաջնորդների հայտարարած նպատակներին հասնելու գործընթացը»,- հավաստել է Լավրովը։



























