Էկվադորի Արտաքին գործերի նախարարութունը պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլան Ասանժին, որը Շվեդիայի իշխանությունների կողմից միջազգային հետախուզման մեջ է:
«Մենք պատրաստ ենք Ասանժին Էկվադորում ապրելու իրավունք տալ առանց որեւէ խնդրի ու պայմանի», - հայտարարել է Էկվադորի ԱԳՆ փոխնախարար Կինտո Լուկասը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Կինտոն նշել է, որ Ասանժը Էկվադրում կունենա հնարավորություն տեղեկատվություն տեղադրել ոչ միայն ինտերնետում, այլեւ մյուս լրատվամիջոցներում:
Ավստրալացի Ասանժը կասկածվում է բնռաբարության, սեռական ոտնձգությունների եւ ապօրինի պարտադրման մեջ: Շվեդիայի դատախազի նոյեմբերի 20-ի խնդրանքով Ինտերպոլ Ասանժին հայտարարել է միջազգային հետախուզման մեջ:





























