Մոսկվացին հոսպիտալիզացվել է առնանդամի ու ամորձապարկի կտրված վերքով այն բանից հետո, երբ փորձել է ինքն իրեն վիրահատություն անել, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով քաղաքի արտակարգ ծառայությունները։
52-ամյա տղամարդը դիմել է բուժհաստատություն հուլիսի 2-ի առավոտյան։ Բժիշկները նրա մոտ ֆիքսել են առնանդամի ու ամորձապարկի կտրված վերքեր, նաեւ ոգելից խմիչքի ազդեցություն։
Ոստիկանների իրականացրած ստուգումը պարզել է, որ մոսկվացին ոգելից խմիքչի գործածումից հետո որոշել է ինքնուրույն թլպատել իրեն։ Սակայն հարբածության պատճառով նա չի կարողացել շրջանաձեւ հատվածք անել ու վնասել է իր առնանդամը՝ հիմա նա ուռոլոգիական բաժանմունքում է գտնվում։





























