Մոհամեդ Ալլուշը, որը ղեկավարում էր Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակությունը «Աստանա-4»-ում, չի մասնակցելու սիրիական կարգավորման վերաբերյալ բանակցությունների հինգերորդ փուլին, հայտնել է ՌԻԱ Նովոստիին «Շուհադ ալ Իսլամ» ընդդիմության խմբի քաղաքական բաժնի ու արտաքին կապերի ղեկավար Սաիդ Նակրաշը։

«Ըստ այն տեղեկությունների, որը ես ունեմ, Մոհամեդ Ալլուշը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։ Նա չի մասնակցելու։ Նույնը Ուսամա Աբու Զեյդի կապակցությամբ, իմ տեղեկություններով, նա էլ չի մասնակցելու»,- հայտնել է նա ՌԻԱ Նովոստիին։

Նակրաշը հայտնել է, որ Աստանայի հանդիպմանը մասնակցող սիրիական ընդդիմության ներկայացուցիչները արդեն Ղազախստանի մայրաքաղաք են ուղեւորվել։