Նիգերիայի բանակը հուլիսի 3-ին հայտնել է «Բոկո հարամ» խմբավորման ահաբեկիչների հանդեպ հաղթանակի մասին։ Նիգերիայի ԶՈՒ զամաքային ուժերի հրամանատար Տուկուր Բուրատաին հայտնել է այն մասին, որ «Բոկո հարամի» մոտ 700 զինյալներ Բորնո նահանգում հանձնվել են նիգերիական զորքերին ու որ դա «փառահեղ ձեռքբերում» է, հայտնում է Սինհուան։
«Մյուսները շարունակում են հանձնվել,- ասել է նա,- սա հստակ խոսում է այն մասին, որ «Բոկո հարամի» դեմ պատերազմը հաղթել ենք»։ Նիգերիան, նրա խոսքով, թեթեւացած շունչ կքաշի, երբ կհանձնվեն վերջին ահաբեկիչները։
«Բոկո հարամ»-ի զինյալները ավելի քան 20 հազար մարդու են սպանել, 2․3 մլն մարդ էլ նրանց հարձակումների պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները։
«Բոկո հարամը» արմատական խմբավորում է, որը ուզում է ՆԻգերիայի ամբողջ տարածքում շարիաթի օրենքներ հաստատել ու արգելել «օտար մշակույթի» տարրերը։





























