Մոսկովյան տներից մեկի շքամուտքում պայթյուն է որոտացել: Դեպքի վայրում հայտնաբերվել է 21-ամյա մի մոսկվացի, ով խոհարար է աշխատում: Նրա գրպանում 50 գրամ տրոտիլային համարժեքով ինքնաշեն ռումբ է պայթել, հաղորդել են իրավապահները:
Պայթյունը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ի սահմաններում՝ Մոսկվայի հարավ-արեւելքում:
Ոստիկանները պարզել են, որ երիտասարդը վարձով է բնակվում: Բնակարանում հայտնաբերվել են պայթուցիկ սարքի ստեղծման բաղադրիչներ, ժամացույցի մեխանիզմ, նաեւ տարբեր ձեռնարկներ եւ ծայրահեղական բովանդակությամբ գրականություն:
Վիրավոր երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց:





























