Հայաստանի Կենտրոնական բանկի կուտակված վնասները 2010 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 116,6 մլրդ դրամ (մոտ 320 մլն դոլար)։

Նախորդ տարվա համեմատ վնասները աճել են մոտ 80 տոկոսով։ Սա իհարկե պատահական չէ, եթե հաշվի առնենք ԿԲ ուռճացված ապարատն ու վարչական ծախսերը։

Նշենք նաեւ, որ ԿԲ ակտիվները կազմում են 911 մլրդ դրամ (2,5 մլրդ դոլար), որը 10 տոկոսով քիչ է, քան 2009 թ.։ Պարտավորությունները եւս նվազել են մոտ 8 տոկոսով եւ կազմում են 927 մլրդ դրամ (մոտ 2,5 մլրդ դոլար)։