Թուրքական ընդդիմությունը մտադիր է բողոքարկել սահմանադրական հանրաքվեի արդյունքները ՄԻԵԴ-ում։ Ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն դիմել է ՄԻԵԴ։

Մասնավորապես նա ապօրինի է համարում Թուրքիայի Ընտրական խորհրդի որոշումը, որով հանրաքվեի  ժամանակ վավերական են ճանաչվել առանց դրոշմակնիքի քվեաթերթիկները։ Ընդդիմությունն արդեն դիմել է Թուրքիայի Գերագույն դատարան, բայց ապարդյուն։ Կուսակցության առաջնորդի կարծիքով Թուրքիան արագ վերածվել է միակուսակցական պետության։ «Գրեթե բոլոր պետական հաստատությունները դարձել են քաղաքական կուսակցության ճյուղերը։ Դա հսկայական վնաս է հասցնում մեր ժողովրդավարական, խորհրդարանական համակարգին»,- հայտնել է նա։