Սիրիայում անվտանգության բուֆերային գոտիներում կարող է տեղակայվել Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը։  Այս մասին հայտնել է Աստանայի բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, սիրիական կարգավորման հարցով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Դեռ բարդ է ասել ռուս դիտորդնեի ու ՊՆ ներկայացուցիչների մասին, բայց ընդհանուր առամամբ նախատեսվում է ռուսական ռազմական ոստիկանության ներկայություն անվտանգության բուֆերային գոտիներում»,- ասել է դիվանագետը։

Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծումը սկսվելու է փաստաթղթերի ստորագրումից 2-3 շաբաթ հետո, նշել է Լավրենտեւը։