Երեւանում այսօր՝ հունիսի 4-ին, 4 երեխա թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտորն: NEWS.am-ի հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Բագրատ Բավեյանը նշեց, որ իրենց մոտ տեղափոխված 1-ամյա Դ., 3-ամյա Վ. Քալանթարյանների եւ  3-ամյա Վ. ու 9-ամյա Լ. Բանդուրյանների վիճակը կայուն է: Նրանք հսկողության տակ են, ստանում են համապատասխան բուժօգնություն:

Նախանական տվյալներով, երեխաները թունավորվել են շմոլ գազից: