Արավիրի մարզում հուլիսի 4-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել  երկու կանանց վրա: Երեկոյան Արմավիր քաղաքի Գայի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկն է մտել մի երիտասարդ, կոտրել տան ապակիները, հարձակվել տանը գտնվող 34-ամյա Նելի Ստեփանյանի վրա, ձեռքին եղած պոլիէթիլենային տարրայի մեջ լցված բենզինը լցրել  նրա վրա, ինչպես նաեւ՝ Նելիի մոր՝ 61-ամյա Վարդանուշ Գրիգորյանի վրա:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, երիտասարդը Նելիի պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան ու բջջային հեռախոսը ու  դիմել փախուստի: Բենզինը լցնելուց հետո, ըստ տուժածների հայտարարության, իրենց կողոպտողը ձեռքին եղած վառվող ծխախոտը գցել է իրենց վրա: Ավելի ուշ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները որոնում են Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 34-ամյա Արգամ Ստեփանյանին: