Հարավկորեացի գիտնականները առաջին անգամ հայտնաբերել են կինոժապավեն, որի վրա պատկերված են ճապոնացի զինվորների սեքս ստրկուհիները, որոնց ավելի քան 70 տարի առաջ, Արեւելյան ու Հարավ-արեւելյան Ասիայի տարածքների օկուպացման ժամանակ ճապոնացիները պահում էին զինվորական անառականոցներում, հայտնում է Weibo-ն։

Առաջին նման անառականոցը բացվել է 1932-ին Շանհայում։ Տասը տարի հետո դրանց քանակությունը 400-ի է հասել, որտեղ պահվում էին մինչեւ 300 հազար կանայք, այդ թվում բազմաթիվ անչափահաս աղջիկներ։ Նրանցից միայն մեկ քառորդն է ողջ մնացել՝ մնացածը զոհվել են ամենօրյա բազմակի բռնաբարությոննների հետեւանքով կամ էլ ինքնասպան են եղել։ Ընդ որում այդ անառականոցների կազմակերպման նպատակն է եղել նվազեցնել ճապոնացի զինվորների կողմից կանանց բռնաբարությունները գրավյալ տարածքներում ու խուսափել մարտունակության նվազումից՝ սեռավարակների պատճառով։Բայց այդ նպատակը բնականաբար չի իրագործվել։ 

Տեսագրությոնը հրապարակել է Հարավային Կորեայից հետազոտողների խումբը ։ Նրանց խոսքով, այդ տեսագրությունում յոթ սեքս ստրկուհիներ են, որոնք կանգնած են անառականոցի պատի մոտ։ Թիմը երկու տարի որոնել է այդ տարիների զինվորական անառականոցների մասին տեսագրություններ ու վերջապես գտել է այս տեսագրությունը ԱՄՆ արխիվների ու փաստաթղթերի ազգային վարչությունում։ Տեսանյութը 1944-ին է տեսագրվել, երբ Ճապանական- չինական պատերազմը մոտենում էր ավարտին ու չինացի զինվորականները ճապոնական զորքերին դուրս էին մղել տարածաշրջանից։