Վրաստանի Ազգային բանկը սկսել է իրացնել վրացական որթատունկի թեմայով 5 լարի անվանական արժեքով հուշամեդալները: Այս մասին հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Ֆրանսիական գինեգործական Բորդո շրջանում 2017 թվականը «Վրաստանի տարի» է հայտարարվել. հենց այդ իրադարձությանն էլ նվիրված է հուշադրամի թողարկումը:
Հուշադրամի դիզայնն ընտրվել է բաց մրցույթի արդյունքում: Հեղինակը Նինո Գոնգաձեն է: Մետաղադրամի գլխավոր կոմպոցիզիան ոսկեգույն կվեվրիի (կավե կուժ) պատկերն է՝ կարմիր գինով լի: Կուժի երկայնքով որթատունկ է պատկերված: Մետաղադրամի վրա վրացերեն եւ ֆրանսերեն գրված է «Վրաստան» («საქართველო» եւ «GEORGIE»), ինչպես նաեւ «5 ლარი» (5 լարի) եւ «2017»:
Մետաղադրամը 15.500 գրամ է կշռում: Ընդհանուր առմամբ, 1.5 հազար հուշադրամ է թողարկվել:
.jpg)



























