G20-ի գագաթնաժողովի առաջին օրվա երեկոյան եւ գիշերը փողոցային ակցիաների ծայրահեղական մասնակիցները դիմակներով ավերածություններ են առաջացրել քաղաքի մի քանի շրջաններում:
Ուրբաթ երեկոյան, այսպես կոչված, «Սեւ բլոկի» ձախ ծայրահեղականները սեւ հագուստով եւ դիմակներով մի քանի բարիկադ են հրդեհել: Ավելի ուշ նրանք սկսել են ավերել խանութներն ու հրդեհել կայանված մեքենաները: Նրանց ագրեսիվ գործողություններին ի պատասխան՝ ոստիկանությունը ջրցան մեքենաներ է գործի դրել:
Իրավապահները ենթադրում են, որ բռնության ակցիայի հետեւում կանգնած են հենց «Սեւ բկոլի» անդամները: Դիմակավորված անձինք շշեր եւ այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ:
Վերջին տվյալներով՝ Համբուրգում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով 213 իրավապահ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Ավելի քան 200 մարդ ձերբակալվել կամ կալանավորվել է, հաղորդում է DW-ն:
.jpg)
.jpg)
.jpg)






























