Շվեդիայի ու Ճապոնիայի առաջնորդները պահանջել են, որպեսզի Հյուսիսային Կորեան դադարեցնի հրթիռային փորձարկումները ու խոստացել են ակտիվացնել համագործակցությունը ԱՄՆ անվտանգության խորհրդում, հայտնում է AP-ն։
Շվեդիա կատարած այցի շրջանակում Ճապոնիայի վարչապետ ՍԻնձո Աբեն, նրա շվեդ գործընկեր Ստեֆան Լոֆվենը Փհենյանի միջուկային փորձարկումները բնութագրել են որպես սպառնալիք գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը։
Աբեն դատապարտել է Ստոկհոլմի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունը, երբ բեռնատարի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտնին, սպանելով 5 ու վիրավորելով 14 մարդու։
Առաջնորդները քննարկել են նաեւ երկկողմանի առեւտրային կապերը։
Աբեի այցը Ստոկհոլմ նրա սկանդինավյան շրջագայության առաջին փուլն էր։ Նա նաեւ այցելելու է Ֆինլանդիա ու Դանիա ։





























