Երեւանում, հուլիսի 4-ին, ժամը 18:30-ի սահմաններում Հալաբյան փողոցի թիվ 55 հասցեի դիմաց 75-ամյա Ռազմիկ Հ․-ն իր վարած Mercedes մակնիշի 13 CG 013 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Նոռա Ս․-ին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուսռի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:





























