Գյումրիի բժշկական կենտրոնում, այսօր` հուլիս 9-ին, մահացել է Գյումրի բնակիչ 60-ամյա Նորիկ Ս․-ն։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 7-ին` ժամը 04:50-ի սահնմաններում` Գյումրի քաղաքի Շահումյան և Տերյան փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից:
Վարորդը, վիրավորին թողնելով անօգնական, դիմել էր փախուստի:
Ժամեր անց ոստիկանություն է ներկայացել Գյումրիի բնակիչ 31-ամյա Էդգար Ս․-ն, եւ հայտնում, որ վրաերթը կատարել է ինքը` իր կողմից վարած ՎԱԶ-2106 մակնիշի 34 RA 416 համարանիշի ավտոմեքենայով:





























