Սուդանում մեծ հույսեր են կապում այն բանի հետ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի չեղարկել երկրի դեմ պատժամիջոցները, չնայած իրավապաշտպանները կոչ են անում պահպանել էմբարգոն, հայտնել է AFP-ն։

Սուդանի բարձրաստիճան պաշտոնյայի համոզմամբ եկել է Սուդանի դեմ պատժամիջոցները վերջնականապես չեղարկելու ժամանակը։ «Մենք հույս ունենք, որ նախագահ Թրամփը համարձակ որոշում կկայացնի, որը կերջանկացնի ոչ միայն Սուդանի ժողովրդին, այլեւ ամբողջ Աֆրիկային»,- ասել է նա։

ԱՄՆ-ն պատժամիջոցների փաթեթ է ձեռնարկել Սուդանի դեմ 1997-ին՝ ահաբեկչական խմբավորումներին աջակցելու կապակցությամբ։