«Ժնեւ 7»-ի մասնակիցները կարող են քննարկել թե ՍԱՀ նոր սահմանադրության ստեղծումը, թե գործող սահմանադրության վերանայումը, բայց հնարավոր է նաեւ անցումային տարբերակ։ Այս մասին հայտնել է Սիրիայի հարցերով ՄԱԿ հատուկ դեսպան Ստաֆֆան դե Միստուրան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կարող ենք քննարկել երկու կամ երեք մոտեցում։ Ներկայիս սահմանադրության դիտարկումը, դրա փոփոխությունը, իրողություններին համապատասխան, կամ էլ նոր սահմանադրության ստեղծումը։ Մեր քննարկումները կարող են լինել այդ երկու տարբերակների կամ էլ այդ երկուսի անցումային տարբերակի մասին»,- ասել է նա։
Նա հավելել է, որ տեխնիկական քննարկումները այսօր շարունակվել են։ Ընդդիմության կողմից դրանց մասնակցում են բանակցությունների հարցերով բարձրագոււյն հանձնաժողովի, «Մոսկվա» ու «Կահիրե» հարթակների պատվիրակությունների ներկայացուցիչները։





























