Դոնալդ Թրամփ կրտսերն Instagram-ում մոնտաժված տեսանյութ է տեղադրել, որում հայրը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոցում է CNN գրությամբ օդանավը:
Ըստ Lenta-ի՝ տեսանյութում կադրեր են օգտագործվել 1986 թվականի «Լավագույն հրաձիգը» ֆիլմից: Հոլովակի սյուժեի համաձայն՝ կործանիչի օդաչուի դերում հանդես եկող պետության ղեկավարը հետապնդում է CNN-ի օդանավը: Նա սեղմում է կարմիր կոճակը, եւ հրթիռը խոսում է հեռուստաալիքի ինքնաթիռը:
«Թերեւս լավագույն բանն է, որ ես տեսել եմ: Էյ, CNN, լսել ենք՝ սիրում եք մեմեր»,- հեռուստաալիքին է դիմել ամերիկյան նախագահի որդին:
Օգտատերերը, սակայն, չեն գնահատել նրա հումորը: Մեկնաբանություններում նրան ահաբեկիչ են կոչել եւ մեղադրել բռնություն քարոզելու մեջ, իսկ ոմանք էլ՝ ինտելեկտի բացակայության մեջ:





























