WikiLeaks-ում գաղտնի նյութերի հրապարակումն անպատասխանատու քայլ է, որը վտանգի տակ է դնում թղթակցությունում նշավ բոլոր մարդկանց կյանքը: Աստանայում ուսանողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Ես կարծում ե, որ դա տխուր պատմություն է, գաղտնի տեղեկություններն ինտերներտում տարածելը մտահոգիչ է: Ինձ անհանգստացնում է այդ թղթակցությունում նշված մարդկանց ճակատագիրը», - ասել է Քլինթոնը:
Քլինթոնի խոսքով, նամակագրույունը լինում է ոչ միայն դիավանագետների, այլեւ բոլոր մյուս մասնագիտությունների տեր մարդկանց միջեւ, եւ բոլոր ենթադրում են, որ այն գաղտնի է լինելու: ԱՄՆ Պետքարտուղարության եւ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների դեպքում այդ գաղտնիությունը կոպտորեն խախտվել է:





























