ՄԱԿ-ի գլխավոր քարտուղա Բան Կի Մունը հանդես է եկել Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի բացմանը, եւ իր ելույթում ի շարս այլ հարցերի արծարծել է նաեւ ձգձգված հակամարտությունների խնդիրը:
Նա հավաստիացրել է, որ ԵԱՀԿ-ն կարող է հույսը դնել ՄԱԿ-ի վրա՝ ձգձգված հակամարտությունների կարգավորման հարցում: «ԵԱՀԿ տարածքում մի շարք ձգձգված հակամարտություններ կան, եւ նրանք, ովքեր ապրում են նման պայմաններում, մեզնից հարցի լուծում են ակնկալում»,- ասել է Բան Կի Մունը:
«Բոլոր նրանք, ովքեր ապրում են այդ տարածաշրջաններում, մեզնից արդարացիորեն որոշումներ են սպասում»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, դեկտեմբերի 1-ին Աստանայում մեկնարկել է ԵԱՀԿ գագաթաժողովը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Արկադի Ղուկասյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:




























